Բաժիններ՝

Հովիկ Աբրահամյանը Realease ընկերության նախագահի հետ քննարկել է քաղաքաշինական ներդրումային ծրագրեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ֆրանսիական Realease ընկերության նախագահ Ռեմի Մաքինաջյանին: Զրուցակիցները քննարկել են քաղաքաշինական, այդ թվում բնակելի շենքերի կառուցման և սպասարկման ենթակառուցվածքների զարգացմանն առնչվող ներդրումային ծրագրեր: Անդրադարձ է կատարվել նաև ֆրանսիական մի շարք հայտնի բրենդերի՝ Հայաստանում ներկայացված լինելու հնարավորությանը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ողջունել է ֆրանսիական ընկերության նախագահ պարոն Մաքինաջյանի ծրագրերն ու նախաձեռնությունները և հայտնել կառավարության աջակցությունը՝ դրանք կյանքի կոչելու գործում: 12286_am_1_640x427 12286_am_2_640x427 12286_am_3_640x427

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս