Ամանորյա աղցան «Ձմեռ պապ»
Առաջին շերտ
Մանրացնում ենք եփած միսը և տեղավորում ափսեի մեջ:
Երկրորդ շերտ
Խաշած կարտոֆիլն անցկացնում ենք քերիչով և լցնում մսի վրա, ապա ավելացնում մայոնեզ ու զգուշությամբ տարածում:
Երրորդ շերտ
Ավելացնում ենք քերիչով անցկացրած գազարը: Գազարի շերտի վրա ևս մայոնեզ ենք տարածում, և ավելացնում եփած ձվի քերած դեղնուց, որը լինելու է Ձմեռ պապիկի դեմքը: Իսկ եփած ձվի քերած սպիտակուցով պատրաստում ենք մորուքը:
Մանրացրած կարմիր տաքդեղն օգտագործում ենք գլխարկի հատվածում:
Զեյթունները տեղադրում ենք աչքերի հատվածքում:
Մանրամասները՝ տեսանյութում: