Հոգ տարեք ատամների մասին

Ավելի հաճախ ժպտացեք, քանի որ հաջողությունն առավել հաճախ այցելում է նրանց, ովքեր ժպտում են: Ատամների խնամքը մեզանից շատ ժամանակ և գումար է պահանջում, սակայն գոյություն ունեն բնական միջոցներ, որոնք հեշտացնում են այս պրոցեսը:

Takprosto կայքը ներկայացնում է բնական մի բաղադրատոմս, որը կօգնի սպիակեցնել ատամները, մաքրել ատամնափառը, կսպանի բակտերիաներն ու կխնամի էմալը:

Բնական դեղամիջոցը պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ է

  • 1ճ/գ ձիթապտղի յուղ կամ ջուր
  • 1թ/գ քրքում

Օգտագործման ձևը

Լավ խառնեք բոլոր բաղադրիչները: Ատամի խոզանակը թրջեք խառնուրդի մեջ ու մաքրեք ատամները սովորականի պես:

Խյուսը պահեք բերանում 3-5րոպե, ապա ողողեք բերանը ջրով:

Հիշեք, որ բերանի խոռոչի ճիշտ խնամքի համար անհրաժեշտ է օրը 2 անգամ մաքրել ատամները: Խորհուրդ է տրվում նաև ամեն ուտելուց հետո բերանը ողողել:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս