Բաժիններ՝

«Պաշտում եմ այս շանը, նա միշտ լռում է». Ռոնալդուն էքսկուրսիա է անցկացրել իր տանը

Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ «Ռեալի» պորտուգալացի հարձակվողը թույլ է տվել երկրպագուներին իմանալ, թե ինչպես է ինքն անցկացնում հանգիստը:

«Բարի գալուստ, ես այստեղ եմ ապրում: Ներս անցեք: Պաշտում եմ այս շանը, որովհետև նա միշտ լռում է: Իմ սենյակն ամենակարևոր բաներից մեկն է իմ կյանքում: Այն ինձ անհրաժեշտ է լավ հանգստի համար: Այստեղ ես քնում եմ, անցկացնում եմ օրվա գրեթե կեսը, քանի որ, որպեսզի լավ խաղ ցուցադրես, պետք է լավ հանգստանաս:

Սա հյուրասենյակն է, որտեղ ես հեռուստացույց եմ դիտում, ֆուտբոլային խաղեր: Ահա երկրորդ կարևոր վայրը՝ տեղ, որտեղ ես ճաշում եմ, քանի որ մեծամասնությամբ ես տանն եմ ուտում, ճիշտ եմ սնվում: Իմ շեֆ-խոհարարը շատ լավն է, դրա համար էլ ես այսպիսի լավ տեսք ունեմ (ծիծաղում է):

Սա վերանդան է, այստեղ կարելի է խմել, հանգստանալ: Իսկ այստեղ Կրիշտիանուն ֆուտբոլ է խաղում, տոներն է անցկացնում, և մեզ մոտ ամեն ինչ արդեն պատրաստ է: Մենք զարդարել ենք եղևնին, քանի որ շուտով Սուրբ Ծնունդն է: Ես բոլորին ցանկանում եմ ուրախ Սուրբ Ծնունդ և երջանկություն, չէ՞ որ դա ամենակարևորն է»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս