Բաժիններ՝

«Միսս Կոլումբիային» առաջարկել են նկարահանվել «մեծահասակների համար» նախատեսած ֆիլմում

Կոլումբիայի ներկայացուցիչ Արիադնա Գուտյերեսը, ով «Միսս տիեզերք» մրցույթի ժամանակ գրավել է երկրորդ տեղը՝ սկանդալով զրկվելով առաջին տեղից, 1 միլիոն դոլարանոց առաջարկություն է ստացել, հայտնում է TMZ պորտալը:

Vivid Entertainment ստուդիայի տնօրեն Սթիվ Հիրշը, ով զբաղվում է «մեծահասակների համար» ֆիլմերի արտադրությամբ, Արիադնայի համար առաջարկը հնչեցրել է համացանցում հրապարակված նամակում:

Հիրշը «Միսս Կոլումբիային» առաջարկել է մասնակցել ինտիմ ֆիլմի նկարահանումներին մեծ հոնորարի դիմաց:

Նա իր առաջարկությունը բացատրել է նրանով, որ համաշխարհային շատ աստղեր իրենց կարիերան սկսել են հենց նման ժանրի ֆիլմերում նկարահանվելով:

Հայտնի է, որ գեղեցկուհին դեռ չի արձագանքել առաջարկին: Պարբերականը ենթադրում է, որ աղջիկը, ամենայն հավանականությամբ, կմերժի առաջարկը: 1_640x438 2_640x879 3_640x425

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս