Բաժիններ՝

Ինչպես բարելավել կյանքը մոգական բույսերի և ծառերի օգնությամբ

Բույսերը համարվում են մարդու կյանքի վրա ազդելու ամենաուժեղ մեթոդներից մեկը: Դրանց մոգական հատկանիշների օգնությամբ կարելի է բարելավել սեփական կյանքը, ազատվել տհաճություններից և գրավել հաջողություն:

Եթե պետք է ազատվել թշնամիներից և անբարյացակամներից

Եթե Ձեզ հաճախ շրջապատում են նախանձողները և բամբասողները, Դուք հեշտությամբ կարող եք պաշտպանվել նրանցից գիհու օգնությամբ: Այդ բուրավետ ծառի մի քանի ճյուղը կզինաթափի Ձեր նկատմամբ անբարյացակամ մարդկանց, և նրանք այլևս չեն ձանձրացնի Ձեզ: Դրեք գիհու ճյուղերը Ձեր աշխատանքային սեղանի վրա կամ պահեք դրանք տանը:

Կարիերայում աճի համար

Եթե ցանկանում եք հաջողություն գրավել աշխատանքում, ապա կախեք դափնու 3 տերև Ձեր տան հյուսիսային մասում: Դափնու տերևը հաղթողների բույսն է, իսկ տան հյուսիսային մասը պատասխանատու է կարիերայի համար:

Գումար գրավելու համար

Եթե Դուք ցանկանում եք բարելավել Ձեր կյանքը և գումար գրավել, ապա դրամապանակում պահեք խորդենու, նարդոսի, անանուխի տերև կամ դարչին: Այս բույսերը բարերար ազդեցություն են ունենում ֆինանսական վիճակի վրա և ակտիվացնում են փողի էներգիան:

Եթե անհրաժեշտ է որոշում կայացնել

Եթե Ձեզ տանջում է ինչ-որ կարևոր հարց կամ շտապ պետք է որոշում կայացնել, ապա կօգնեն սոճու և լիմոնախոտի բուրավետիչները: Կաթեցրեք մի քանի կաթիլ այդ յուղերից անձեռոցիկի վրա և պահեք այն Ձեզ մոտ. ճիշտ որոշումը կգա անհապաղ:

Որպեսզի ազատվեք սթրեսից և հոգնածությունից: Հանգստանալու և թուլանալու համար օգտագործեք մայրու անուշահոտ բույրը: Այս ծառի բույրը կօգնի Ձեզ վերականգնել ուժերը և էներգիան, ինչպես նաև ազատվել վատ մտքերից և անհանգստություններից:

Որպեսզի պաշտպանեք Ձեր տունը, անցանկալի հյուրերից և աչքից

Եթե Դուք ցանկանում եք զգալ անվտանգություն Ձեր տանը և պաշտպանվել բացասական էներգետիկ հարձակումից, ապա կախեք տատասկափշի մեկական ավել մուտքի դռան վերևի մասում` ներսի և դրսի կողմերից:

Որպեսզի պահպանեք երիտասարդությունը, գեղեցկությունը և գրավչությունը

Ցանկանում եք միշտ լինել հմայիչ, այդ դեպքում Ձեզ կօգնի դեղձի կորիզը: Աճող Լուսնի ժամանակ դեղձ կերեք, իսկ կորիզը պահպանեք և միշտ պահեք Ձեզ մոտ: Գեղեցկության և առողջության այդ ուժեղ թալիսմանը կօգնի Ձեզ միշտ լինել եռանդուն և հմայիչ մարդ:

Օգտագործեք բույսերի և ծառերի մոգությունը, եթե ցանկանում եք բարելավել Ձեր կյանքը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս