«Հունվարի 22-ին, ժամը 17:00-ին պետք է շարունակենք քաղաքացիական ժողովը». Րաֆֆի Հովհաննիսյան
«Այստեղ հավաքվածները և հայերի գրեկշիռ մեծամասնությունը անող տեսակից է, իսկ այդ «անել»-ը մենք պարտավոր ենք նոր տարուն նոր Հայաստանում կատարել: Հրապարակը պետք է ձևավորի իշխանություն»,- այսօր Ազատության հրապարակում ասաց Նոր Հայաստան հանրային փրկության ճակատի քաղխորհրդի անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա նշեց, որ հանրաքվեին հանրապետականները փաչացրին նաև իրենց երիտասարդ սերնդին: Հովհանննիսյանն ընդգծեց, որ աթոռի համար չէր պայքարում, այլ ուզում էր՝ նոր Հայաստան. «Որևէ ընտրության կարիք չունեմ, բայց ինձ մոտ հրամայական է, որ վերջին շունչս չփչած՝ տեսնեմ այն նոր Հայաստանը, որը հիմնված կլինի պետության ինքնիշխանության, ազգի շահի գիտակցման վրա»:
Նա ասաց, որ հունվարի 22-ին, ժամը 17:00-ին պետք է շարունակեն քաղաքացիական ժողովը:
«Ամսի 22-ից պետք է բացվի նոր շրջան և ով հիմա գլխաքանակ է համրում, կտեսնեն, որ եթե արդեն ինքնակամ չհեռանան, չգան՝ ներողություն չխնդրեն, ակնհայտ է, որ պետք է ձերբակալվեն: Հանուն Հայաստանի Հանրապետության՝ դուք պետք է պատասխանատվություն կրեք: «Նոր Հայաստանը» կմնա հրապարակում և տարբեր հրապարակներում, մենք Ազատության հրապարակից չենք հեռանալու, այստեղ կմնա մեր պետական դրոշը մինչև մենք ունենանք նոր հանրապետություն և կուսակցապետության թաղում:
Գործուղվելու եմ «Նոր Հայաստանի» կողմից տարբեր երկրներ՝ որոշակի դիվանագիտական աշխատանք կատարելու ու կվերադառնամ և այստեղ, նոր տարին դիմավորելու ենք միասին՝ գիշերը 11-ին հատուկ արարողությամբ ու դա կբերի նոր Հայաստան, եթե շատ ուզենանք, եթե դադարենք առանձին ընտանիքներով անիծել խավարը: Հունվարի 22-ից սկսած ու փետրվարին պետք է շարունակենք մեր պայքարը: Գարունը բացվելու է մեր քաղաքացիական պայքարի կյանքի գնով: Մինչև ամսի 22-ը լինելու են դահլիճային հանդիպումներ, քանի որ ցուրտ է, և ակնկալում ենք, որ մի բարի, գեղեցիկ օր հայ մարդ-քաղաքացի-ոստիկան -զինվոր միասին պիտի գան ու պարտադրեն իրավունքի կիրառում»: