Լուի Վան Գալը կհեռացվի, եթե «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվի առաջիկա 2 խաղերից մեկում
Ըստ The Telegraph-ի տեղեկության, հոլանդացին կհեռացվի իր պաշտոնից, եթե «կարմիր սատանաները» պարտվեն Անգլիայի առաջնության «Սթոք Սիթիի» (արտագնա) և «Չելսիի» (սեփական հարկի տակ) հետ կայանալիք առաջիկա 2 խաղերից մեկում:
Ըստ թերթի տվյալների, «Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատերերին` Գլեյզերների ընտանիքին և ակումբի փոխնախագահ Էդ Վուդվորդին, չեն բավարարում թիմի ելույթները, ում անհաղթանակ շարքը կազմում է 6 խաղ:
Բացի այդ, Վան Գալի տակտիկայից և մարզչական մեթոդներից դժգոհ են «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները:
Կիրակի «կարմիր սատանաները» սեփական հարկի տակ պարտվեցին «Նորվիչին» (1:2): Խաղի ավարտից հետո Լուի Վան Գալը հայտարարել է, որ հրաժարական կտա, եթե զգա վստահության կորուստ թիմի կողմից:
Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը և հետ է մնում առաջատար «Լեսթերից» 9 միավորով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Յունայթեդն» արդեն կոնտակտի մեջ է մտել Ժոզե Մոուրինիոյի հետ` կապված «կարմիր սատանաների» գլխավոր մարզչի պաշտոնում հնարավոր նշանակման հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը