Բաժիններ՝

Ֆիլիպինների ներկայացուցիչը սկանդալով ճանաչվել է «Միսս տիեզերք-2015»

Ֆիլիպինները ներկայացնող 26-ամյա Պիա Ալոնսո Վուրտցբախը դարձել է գեղեցկության «Միսս տիեզերք-2015» մրցույթի հաղթող, հայտնում է BBC-ն:

Լաս Վեգասում արդյունքների հրապարակումը սկանդալի է վերածվել: Մրցույթի հաղորդավար Սթիվ Հարվին սխալմամբ հաղթող է հայտարարել Կոլումբիան ներկայացնող 21-ամյա Արիադնա Գուտիերեսին:

Աղջիկն արդեն հասցրել էր դնել «Միսս տիեզերք-2015»-ի թագը, երբ Հարվին բեմ է վերադարձել ու ներողություն խնդրել իր սխալի համար:

Միջազգային մրցույթին մասնակցել են 80 երկրներ ներկայացնող աղջիկներ:
Անցած տարի «Միսս տիեզերք» էր ճանաչվել Կոլումբիայի ներկայացուցիչ Պաուլինա Վեգան:

https://www.youtube.com/watch?v=3MInTu6Vt7o

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս