Նավթի գները ռեկորդային կերպով նվազել են՝ հասնելով 1 բարելի դիմաց 36,2 դոլար նշագծին
Brent նավթի գինը նվազել է՝ հասնելով 1 բարելի դիմաց 36,2 դոլար նշագծին, ինչը 2014 թվականի հուլիսից ի վեր նվազագույն գինն է:
Նավթի գնանկման հիմնական պատճառը շուկայում նավթի առաջարկի ավելցուկն է, հայտնում է BBC-ն:
ԱՄՆ-ում նավթի պահուստները, համաձայն անցած շաբաթ հրապարակված վիճակագրության, առավելագույն մակարդակին են հասել՝ սկսած 1930 թվականից: Բացի այդ՝ ուրբաթ Միացյալ Նահանգները չեղյալ հայտարարեց նավթի արտահանման վրա դրված 40-ամյա էմբարգոն:
Նավթի գներն սկսել են սրընթաց կերպով անկում ապրել դեկտեմբերի սկզբից: Փորձագետները դա բացատրում են ԱՄՆ-ի ու ՕՊԵԿ-ի երկրների, մասնավորապես Սաուդյան Արաբիայի միջև ծայր առած գնային պատերազմով:
Բացի այդ՝ վերջին ամիսներին նավթի առաջարկ էր կատարել նաև Իրանը, որը պատրաստվում է պատժամիջոցները չեղյալ հայտարարելուց հետո վերադառնալ շուկա: Փորձագետների կանխատեսմամբ՝ Իրանը կսկի նավթ արտահանել արդեն 2016 թվականի առաջին եռամսյակում: