Բաժիններ՝

11 տարի առաջ ես փոխեցի ամեն ինչ, այդպես կանեմ և հիմա. Վլադիմիր Կլիչկո

Աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն իր կարծիքն է հայտնել Թայսոն Ֆյուրիից կրած պարտության մասին և պատմել է հետևությունների մասին, որն արել է դրանից հետո:

«Շատ երկար ժամանակից հետո ես առաջին անգամ լքեցի ռինգը որպես պարտված: Դա սարսափելի զգացողություն էր, որը չէր թողնում ինձ նորմալ քնել և մինչև հիմա բաց չի թողնում:

Ես որոշել եմ օգտվել մատչ-ռևանշի իրավունքից: Ցանկանում եմ ապացուցել, որ ավելիին եմ ընդունակ, քան ցուցադրեցի նոյեմբերի 28-ին: Այդ մենամարտում ես չկարողացա ռեալիզացնել իմ պոտենցիալը և ցանկանում եմ ուղղել դա:

Ես պարտվեցի ճակատամարտը, բայց ոչ պատերազմը: Պարտությունը տարբերակ չէ:

11 տարի առաջ ես 1 վայրկյանում փոխեցի ամեն ինչ, ինչն ինձ սպորտսմեն դարձրեց այն ժամանակ. ես փոխեցի մարզումները, փոխեցի դիետան, շրջապատեցի ինձ նոր թիմով: Դրանք իմ սխալների անալիզի արդյունքներն էին: Այդպես էլ կանեմ հիմա:

Ընդ որում, փոխվելու իմ ցանկությունը կապված չէ միայն ռևանշի հետ. այն անհրաժեշտ է հետագա ծանր ճանապարհի համար»,- ասել է Կլիչկոն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս