Բաժիններ՝

Բանակցություններ չենք վարել Ռոնալդուի հետ. «ՊՍԺ»-ի նախագահ

«ՊՍԺ»-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին մեկնաբանել է լուրերը «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի` փարիզյան ակումբ հնարավոր տեղափոխության մասին:

«Այս պահին Ռոնալդուն հանդիսանում է «Ռեալի» ֆուտբոլիստ և նրա պայմանագրի ժամկետի լրանալուն մնում է դեռևս 2.5 տարի: Մենք գերազանց հարաբերությունների մեջ ենք Ֆլորենտինո Պերեսի հետ և մենք ոչ մի բանակցություններ չենք վարել` կապված Ռոնալդուի հետ:

Ակնհայտ է, որ Ռոնալդուն հոյակապ ֆուտբոլիստ է, բայց մեր թիմում արդեն կան մի քանի գերազանց ֆուտբոլիստներ: Օրինակ` Դի Մարիան: Ես շատ գոհ եմ նրա խաղից»,- ասել է Ալ-Խելաիֆին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս