Բաժիններ՝

Եթե ապրիլի վերջին մենք լինենք մրցաշարային աղյուսակի ամենավերևում, ես կմտածեմ տիտղոսի մասին. «Լեսթերի» գլխավոր մարզիչ

«Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին Անգլիայի առաջնության 17-րդ տուրի խաղում «Էվերթոնի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (3:2) ասել է այն մասին, թե երբ կսկսի հավատալ թիմի հնարավոր չեմպիոնության մասին:

«Ծանր խաղ էր: Մենք գիտեինք, որ «Էվերթոնը» տեխնիկապես լավ պատրաստված շատ ֆուտբոլիստներ ունի, բայց «Լեսթերն» այսօր շատ լավ պաշտպանվեց: Հաճելի է ծննդյան տոներից առաջ ունենալ 38 միավոր: Մեզ ևս 2 միավոր է անհրաժեշտ, որպեսզի մեզ ապահովենք ԱՊԼ-ից թռնելուց: Արդեն ասել եմ այդ մասին ֆուտբոլիստներին, որպեսզի նրանք պարզ գլխով առաջ շարժվեն:

Եթե ապրիլի վերջին մենք լինենք աղյուսակը ամենավերևում, ես կմտածեմ տիտղոսի մասին: Կմնա 2 խաղ և ես կմտածեմ: Հիմա ես հաճույք եմ ստանում»,- Ռանիերիին է ցիտում Թվիթերում «Լեսթերի» պաշտոնական էջը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս