Բաժիններ՝

Լա լիգա. ընթացիկ մրցաշրջանի լավագույն դարպասապահները

Իսպանական Լա լիգայի պաշտոնական կայքը ներկայացրել է ընթացիկ մրցաշրջանի լավագույն դարպասապահների հնգյակը:

Լավագույններին որոշելիս հաշվի են առնվել դարպասներին ուղված հարվածների և դրանց հետմղումների հարաբերությունները:

Ցուցակում առաջինը «Վալենսիայի» դարպասապահ Ժուամե Դոմենեկն է: Չնայած այն բանին, որ Դոմենեկը մրցաշրջանը սկսել էր՝ որպես թիմի երրորդ դարպասապահ, սակայն կարողացել է տեղ նվաճել հիմնական կազմում՝ իր վստահ խաղի շնորհիվ: 25-ամյա ֆուտբոլիստի դարպասին հետևել է 49 հարված, նա բաց է թողել 10 գոլ, նրա ցուցանիշն է՝ 83,1 %:

Ձեզ ենք ներկայացնում լավագույն հնգյակի ցուցանիշները.

Կարդացեք նաև

  1. Ժուամե Դոմենեկ («Վալենսիա») – 49 հարված, 10 գոլ – 83,1 %
  2. Յան Օբլակ («Ատլետիկո») – 32հարված , 7 գոլ – 82,1 %
  3. Կեյլոր Նավաս («Ռեալ Մադրիդ») – 36 հարված, 9 գոլ – 80 %
  4. Կլաուդիո Բրավո («Բարսելոնա») – 30 հարված ն, 8 գոլ – 78.9 %
  5. Իվան Կուելյար («Սպորտինգ») – 34 հարված, 10 գոլ – 77,3

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս