Պոլինա Գագարինայի դիետան բավական պարզ է. այսպիսի արդյունքի համար արժե աշխատել
Takprosto.cc կայքը գրում է, որ մայրանալուց հետո երգչուհի Պոլինա Գագարինան գիրացել է 30 կիլոգրամով: Սակայն, ի տարբերություն շատերի, նա ձեռքերը վայր չի դրել: Երգչուհին նշում է, որ այժմ դիետայի չի հետևում, սակայն ավելորդ քաշը ետ չի վերադառնում: Կամքի ուժն ու առողջ սնունդը նրա հաջողության գաղտնիքն են:
Ինչպես է նիհարել երգչուհին
Երգչուհու դիետան խիստ, բայց չափազանց արդյունավետ սնվելու պլան է: Ակտիվ նիհարելու ընթացքում Պոլինա Գագարինան 18:00-ից հետո ոչինչ չէր ուտում, օրվա ընթացքում 2 լիտր ջուր էր խմում, քաղցր թեյ և սուրճ չէր խմում: Երգչուհու սննդակարգից դուրս էին մնում ալյուրից պատրաստված, քաղցր մթերքները, ֆասթ-ֆուդը, յուղոտ և կալորիական ճաշատեսակները:
- Բրնձի օր: Թույլատրվում է ուտել միայն խաշած բրինձ: Դրան կարելի է ավելացնել նաև համեմունքներ:
- Մսի օր: Թույլատրվում է ուտել միայն խաշած հավի միս:
- Բանջարեղենային օր: Թույլ է տրվում ուտել խաշած բանջարեղեն, ինչպես նաև սուպ: Չի կարելի կարտոֆիլ ուտել, խորհուրդ է տրվում լոբազգիներ օգտագործել:
Բացի սննդակարգին հետևելուց՝ երգչուհին նաև ֆիզիկական ծանրաբեռնվածություն է ավելացրել իր օրակարգին: Այս դիետային երգչուհին հետևել է 6 ամիս: Այժմ նա հետևում է հավասարակշռված սննդակարգի՝ ավելի շատ մրգեր, բանջարեղեն, ընդեղեն, ոչ յուղոտ միս և ձուկ:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը