Արսեն Ավակովը պատասխանել է Պուտինի՝ Սաակաշվիլիի վերաբերյալ հայտարարությանը
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ Ուկրաինան առանց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի վերաբերյալ խորհուրդների էլ յոլա կգնա:
Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում: «Պուտինը գնահատականներ է հնչեցնում: Սաակաշվիլիի հանդեպ իմ ողջ քննադատությամբ հանդերձ, հաստատ Պուտինը չպետք է որոշի Ուկրաինայի փոխարեն ու խորհուրդներ տա: Առանց արնախում հրեշի խորհուրդների էլ յոլա կգնանք»,- գրել է Ավակովը՝ մեկնաբանելով Պուտինի հայտարարությանը Սաակաշվիլիի աշխատաոճի վերաբերյալ:
ՌԴ նախագահն այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե Սաակաշվիլին կայացրել է «ավանտյուրիստական որոշումներ», ինչը հանգեցրել է Վրաստանի փլուզմանը:
ՌԴ նախագահը սուր քննադատության է ենթարկել ուկրաինական իշխանությունների կողմից Սաակաշվիլիի նշանակումը Օդեսայի մարզի նահանգապետի պաշտոնում: «Իմ կարծիքով՝ դա պարզապես թքել էր նշանակում ուկրաինացի ժողովրդի դեմքին: Քիչ էր, որ Ուկրաինան դրվեց արտաքին կառավարման տակ, նման գործիչների էլ գործուղվեցին»,- նշել է ՌԴ նախագահը:
https://www.youtube.com/watch?v=IXic8uTaq70