Բաժիններ՝

Facebook-ն ամփոփել է տարին

Աշխարհի ամենահայտնի սոցիալական կայքը՝ Facebook-ը, հարթակ է, որտեղ ամեն օր տեղի են ունենում հազարավոր քննարկումներ: Այստեղ կարելի է խոսել ամեն ինչից, և բնավ կապ չունի, թե դա որտեղ է տեղի ունենում:

Չնայած Facebook-ը գրավել է ամբողջ աշխարհը, ինֆորմացիայի հոսքն ամենից շատ ԱՄՆ-ից է: Գուցե հենց սա է պատճառը, որ 2015 թվականին սոցիալական կայքում ամենաքննարկված թեման եղել է ԱՄՆ նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավը:

Այս թեման քննարկված է հատկապես նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի շնորհիվ, ով միշտ հանդես է գալիս հետաքրքիր, երբեմն էլ՝ սկանդալային հայտարարություններով:

Ի դեպ, հենց Դոնալդ Թրամփն ու Բարաք Օբաման էլ տարվա ամենաքննարկված քաղաքական գործիչներն են:

Կարդացեք նաև

Մյուս ամենաքննարկված ու տարածված թեման Փարիզի ահաբեկչությունն է: Կայքի խմբագիրները պատրաստել էին նկարների հատուկ գունավորում՝ Ֆրանսիայի դրոշի գույներով, որոնք վայրկենապես տարածվեցին: Ամենաքննարկված թեմաներից էր նաև իրավիճակը Սիրիայում:

Երաժշտության աշխարհից ամենաքննարկված երաժիշտն Էդ Շիրանն է, երկրորդը՝ Քանիե Ուեսթը:

Այս տարի հեռուստասերիալներից իսկական ֆուրոր առաջացրեց  «Գահերի խաղը» սերիալը, որը քննարկում է Facebook-ում գրանցված յուրաքանչյուր 4-րդ օգտատեր: Բոլորին հետաքրքրում է մեկ հարց՝ արդյո՞ք կենդանի է Սնոուն:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս