«Ես անձամբ շատ տրամադիր չեմ շարունակելու այն անպտուղ աշխատանքը, որն անում է Լևոն Զուրաբյանը». Աղվան Վարդանյան

«Մեզ որևէ մեկը որևէ հարցով չի դիմել, որևէ տեքստ մենք չենք տեսել, կտեսնենք՝ կքննարկենք»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ խոսելով Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ)՝ Սահմանադրական դատարանին ուղղված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն անվավեր ճանաչելու դիմումին միանալու մասին:

«Ես անձամբ շատ տրամադիր չեմ շարունակելու այն անպտուղ աշխատանքը, որն անում է Լևոն Զուրաբյանը»,- այնուամենայնիվ նշեց ՀՅԴ պատգամավորը:

Հարցին, թե ինչո՞ւ է անպտուղ, Ա.Վարդանյանը պատասխանեց, որ նույն փոցխի վրա անիմաստ է անընդհատ սայթաքել: Ճշտող հարցին, թե՝ փաստորեն չե՞ք միանալու, Ա. Վարդանյանը պատասխանեց, որ պետք չէ նման ենթադրություններ անել, քանի որ ինքն իր անձնական կարծիքն է ասում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս