Ռուսաստանը կվերսկսի թռչնամսի ու ձվի մատակարարումները ԵՄ

Եվրոպական հանձնաժողովի տնօրինությունը, որը պատասխանատու է սննդի անվտանգության համար, թույլատրել է Ռուսաստանին վերսկսել ավելի քան 1 տարի առաջ թռչնագրիպի պատճառով դադարեցված թռչնամսի մատակարարումները, ասվում է «Ռոսսելխոզնադզորի» կայքում:

«Համաձայն Եվրոպական հանձնաժողովի որոշման՝ ռուսական ընկերություններին, որոնք գրանցված են ԵՄ թռչնամթերք մատակարարելու համար, թույլատրվում է արտահանել թռչնի միս, ձու ու ձվամթերք»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բացի այդ՝ ռուս արտադրողները հիմա կարող են արտահանել նաև մթերք, որը պարունակում է կամ բաղկացած է թռչնի մսից կամ վայրի թռչնամսից, որը ենթարկվել է «A մշակման»:

Տեսանյութեր

Լրահոս