«Ռուսաստանն այնպիսի իրավիճակի մեջ դրվեց, որ չէր կարող չպատասխանել». Քաղաքագետ
«Պայթյունավտանգ իրավիճակ է»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս կարծիքը հայտնեց քաղաքագետ Շուշան Խաթլամաջյանը՝ խոսելով ռուս-թուրքական հարաբերությունների մասին: Նրա ներկայացմամբ, ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումը առանձին էջ է այն «ամբողջ չգրված ռազմավարության մեջ, որը միտված է Ռուսաստանին ներքաշել նման իրավիճակների մեջ ու թուլացնել նրան՝ թե՛ տնտեսապես, թե՛ քաղաքականապես»: Քաղաքագետի խոսքով, այն, որ Թուրքիան չվարանեց վատթարացնելու հարաբերությունները Ռուսաստանի հետ, ցույց տվեց, որ նա այնքան էլ չի գնահատում այն, ինչ կա, քանի որ նրա առաջ բացվում են նոր հեռանկարներ:
«Ռուսաստանը դրվեց այնպիսի իրավիճակի մեջ, որ չէր կարող չպատասխանել: Ռուսաստանն իր դեմքը կկորցներ, եթե չպատասխաներ, դա կարող էր շատ սուր զարգացումներ ստանալ»,- նշեց քաղաքագետը: