Բաժիններ՝

«Հեշտ չէր տանել անընդմեջ 6 հաղթանակ». Մասիմիլիանո Ալլեգրի

«Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալլեգրին մեկնաբանել է Իտալիայի առաջնության «Ֆիորենտինայի» դեմ խաղում տարած հաղթանակը (3:1):

«Մենք լավ մարզավիճակ ենք ձեռք բերել և մինչև Սուրբ Ծնունդ կանցկացնենք ևս 2 խաղ` Գավաթում և Սերիա A-ում: Մենք շատ հետ էինք մնացել առաջատարներից և արձակուրդ գնալուց առաջ շատ կարևոր կլինի ավելի մոտենալ նրանց:

Տվյալ պահին թիմը քիչ թե շատ լավ է խաղում, չնայած մենք պետք է լավացնենք տեխնիկան և քիչ սխալվենք: Պետք է նշել, որ հեշտ չէր տանել 6 անընդմեջ հաղթանակ և կրճատել այդպիսի տարբերությունը` հաշվի առնելով, թե որտեղ էինք մենք գտնվում հոկտեմբերին:

«Ինտերը» ֆավորիտ է, բայց դեռ շատ հանդիպումներ կան, այնպես որ, քայլ առ քայլ առաջ կգնանք»,- ասել է Ալլեգրին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս