London Chess Classic, 9-րդ տուր
Տեղի ունեցան London Chess Classic շախմատային մրցաշարի եզրափակիչ տուրի պարտիաները: Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ, իսկ Մագնուս Կարլսենը հաղթեց Ալեքսանդր Գրիշչուկին և Անիշ Գիրիի ու Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ կխաղա թայ-բրեյքում, որն էլ կորոշի մրցաշարի հաղթողին:
London Chess Classic
Լոնդոն, Անգլիա
9-րդ տուր
Մայքլ Ադամս (Անգլիա) – Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) 0.5:0.5
Լևոն Արոնյան (Հայաստան) – Մաքսիմ Վաշիե-Լագրավ (Ֆրանսիա) 0.5:0.5
Վիշի Անանդ (Հնդկաստան) – Անիշ Գիրի (Հոլանդիա) 0.5:0.5
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) – Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) 1:0
Խիկարու Նակամուրա (ԱՄՆ) – Վեսելին Տոպալով (Բուլղարիա) 0.5:0.5
Մրցաշարային աղյուսակ.
Կարլսեն, Գիրի, Վաշիե-Լագրավ – 5.5
Արոնյան – 5
Գրիշչուկ, Կարուանա, Ադամս – 4.5
Նակամուրա -4
Անանդ – 3.5
Տոպալով – 2.5
Պատրաստեց Անի Գաբուզյանը