Բաժիններ՝

ԴԱԻՇ-ը ամսական 40 մլն դոլար է վաստակում նավթի առևտրից. ԱՄՆ

Ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորումը ստանում է մինչև 40 մլն դոլար եկամուտ՝ զբաղվելով նավթի առևտրով, հայտարարել է ԱՄՆ Գանձարանի ներկայացուցիչ Ադամ Շուբինը՝ հանդես գալով Լոնդոնում: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նրա խոսքով՝ ահաբեկիչների արդյունահանած նավթի զգալի մասը գնում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, բացի այդ, նավթը ուղարկվում է նաև Թուրքիա:

Ընդհանուր առմամբ՝ ԴԱԻՇ-ը ստացել է մինչև 500 մլն դոլար՝ ի հաշիվ նավթի առևտրի ու մինչև 1 մլրդ դոլար՝ խմբավորման տարածքներում գտնվող բանկերի դրամական միջոցների:

Ավելի վաղ ամերիկյան բանակի ներկայացուցիչը հայտնել էր, որ ԴԱԻՇ-ի Գանձարանի պետը սպանվել է միջազգային կոալիցիայի անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս