Կոենտրաուն 2015 թվականին այլևս չի խաղա
«Մոնակոյի» պաշտոնական կայքը հայտնում է, որր Պորտուգալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ֆաբիո Կոնետրաուն վնասվածքի պատճառով բաց կթողնի տարեվերջը:
Պորտուգալացին աջ ազդրի վնասվածք է ստացել դեկտեմբերի 5-ին կայացած «Բաստիայի» դեմ խաղում։
Ամբողջովին ապաքինման համար անհրաժեշտ կլինի երեք շաբաթ։
Հիշեցենք, որ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Ռեալ Մադրիդին»:
Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 8 խաղում Կոենտրաուն խփել է 2 գոլ և կատարել գոլային փոխանցում։
Սիրարփի Աղաբաբյան