Բաժիններ՝

Ռոնալդուն նորացրել է Չեմպիոնների լիգայի ռեկորդը` խմբային փուլում խփելով 11 գնդակ

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի «Մալմիեի« դեմ խաղում (8:0) աչքի ընկավ պոկերով` մրցաշարում խփած գոլերի քանակը հասցրեց 11-ի:

Այսպիսով, 30-ամյա պորտուգալացին սահմանեց Չեմպիոնների լիգայի նոր ռեկորդ:

Նախորդ ռեկորդը պատկանում էր բրազիլացի հարձակվող Լուիս Ադրիանոյին, ով «Շախտյորի» կազմում խփել էր 9 գնդակ:

Նշենք, որ Ռոնալդուն դարձավ «Ռեալի» պատմության մեջ 4-րդ ֆուտբոլիստը, ում հաջողվել է Չեմպիոնների լիգայի 1 խաղի ընթացքում խփել 4 գնդակ: Ավելի վաղ դա հաջողվել էր Ալֆրեդո Դի Ստեֆանոյին, Ֆերենց Պուշկաշին և Ուգո Սանչեսին:

Կարդացեք նաև

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս