Բաժիններ՝

ԴԱԻՇ-ի դահիճները ևս 5 ռուսի են մահապատժի ենթարկել

LifeNews-ը, հղում կատարելով Հյուսիսային Կովկասի ուժային կառույցներում իր աղբյուրներին, հայտնում է, որ Մագոմեդ Խասիևի հետ ԴԱԻՇ-ի դահիճները ևս 5 ռուսի են մահապատժի ենթարկել:

Նախնական տեղեկությունների համաձայն՝ նրանք իրենց կյանքով են վճարել այն բանի համար, որ ահաբեկչական կազմակերպությունը նրանց կասկածել է լրտեսության մեջ: Զոհերի ինքնությունը ներկայում պարզվում է:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին ամերիկյան NBC հեռուստաալիքը հայտարարեց, որ ԴԱԻՇ-ը տեսանյութ է հրապարակել, որտեղ ցուցադրվում էր, թե ինչպես են տղամարդու գլխատում՝ նրան մեղադրելով լրտեսության մեջ:

LifeNews-ը պարզել էր մահապատժի ենթարկված տղամարդու ինքնությունը: Խասիևը դեռ 9 տարի առաջ Եվգենի Յուդին էր ու ապրում էր Գրոզնիի Գվարդեյսկի մանկատանը: Նա մանկատանն էր հայտնվել այն բանից հետո, երբ մորը զրկել էին ծնողական իրավունքներից:

Դրանից հետո նրան որդեգրել էր մի կին չեչեն: 2015թ. փետրվարին տղամարդու նկատմամբ դաշնային հետախուզում էր հայտարարվել: Իրավապահների տեղեկություններով՝ Խասիևը մասնակցել է Սիրիայում մարտական գործողությունների՝ ԴԱԻՇ-ի կողմից:

Դահիճը Նոյաբրսկի 28-ամյա բնակիչ Անատոլի Զեմլյանկան է, ում նկատմամբ դաշնային հետախուզում է հայտարարվել:

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հաստատել էր տեղեկությունը, թե ԴԱԻՇ-ի ահաբեկչի կողմից սպանված տղամարդը ՌԴ քաղաքացի է, ազգությամբ՝ չեչեն: «Նա, ով սպանել է մեր քաղաքացուն ու սպառնում է մեր պետության անվտանգությանը, երկար չի ապրի: Մենք նրանց կուղարկենք այն աշխարհ»,- հայտարարել է Կադիրովը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս