Բաժիններ՝

Ամռանը 6 ֆուտբոլիստ կհեռանա «Միլանից»

Ռոսոներները պլանավորում են անցկացնել թիմի հերթական բարենորոգումը: Ակումբում չեն պլանավորում ետ գնել հարձակվողներ Մարիո Բալոտելիին և Ալեսիո Չերչիին, որոնք վարձակալվել են, համապատասխանաբար, «Լիվերպուլից» և «Ատլետիկոյից»:

Հունիսին կլրանան 6 ֆուտբոլիստների պայմանագրերի ժամկետները, և «Միլանը» չի պատրաստվում երկարաձգել Ալեքսի, Ֆիլիպ Մեքսեսի, Կրիստիան Սապատայի և Անտոնիո Նոչերինոյի համաձայնագրերը: Չի բացառվում, որ նրանցից ինչ-որ մեկը կվաճառվի արդեն հունվարին:

Ինչպես հաղորդում է Milan News-ը, միայն Ռիկարդո Մոնտոլիվոյին և Կրիստիան Աբյատիին կառաջարկվեն նոր պայմանագրեր, ընդ որում, «Միլանը» պլանավորում է իջեցնել ավագի աշխատավարձը: Իտալիայի առաջնության 15 տուրերից հետո Սինիշա Միխայլովիչի թիմը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս