«Այսօր «Լիվերպուլը» շատ ասպեկտներում էր վատ դիտվում». Յուրգեն Կլոպ
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գնահատական է տվել իր թիմի գործողություններին` «Նյուքասլի» դեմ խաղից հետո (0:2):
«Հաշվի առնելով, թե ինչպիսի իրավիճակում է գտնվում «Նյուքասլը», և ինչպիսի իրավիճակում՝ մենք, պետք է ասել, որ մրցակիցն արժանի էր հաղթանակի: «Լիվերպուլն» այսօր բավարար լավը չէր: Չգիտեմ, թե ինչու այդպես ստացվեց:
Ես պետք է նորից խաղը դիտեմ և ավելի լավ հասկանամ այն, բայց խաղը շատ ծանր էր: Այն չպետք է այդքան ծանր լիներ, «Լիվերպուլն» ընդունակ է ավելի լավ գործելու:
Մենք ավելի շատ պետք է ֆուտբոլ խաղանք, պրեսինգն այսօր բավարար չէր, թիմը հավաքված չէր գործում: Շատ ասպեկտներում «Լիվերպուլը» վատ էր դիտվում»,- ասել է Կլոպը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը