![](/banners/BeFunky-design.jpg)
Ոստիկանությունը՝ թիվ 10/24 ընտրատեղամասում տեղի ունեցած միջադեպի մասին
![](https://168.am/wp-content/uploads/2015/12/texamas-10-1.jpg)
Դեկտեմբերի 6-ին, ժամը 18.00-ի սահմաններում, թիվ 10/24 ընտրատեղամասում ծառայություն իրականացնող ոստիկանից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ նշված ընտրատեղամասում ընտրատարածքային հանձնաժողովի անդամ Արայիկ Ավագյանն ու մի քաղաքացի վիճաբանում և փոխադարձ հարվածներ են հասցնում միմյանց: Նշված անձինք բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին: