Բաժիններ՝

ՌԴ ՊՆ-ի լուսանկարներում բեռնատարները ԴԱԻՇ-ի նավթը Թուրքիա չեն տեղափոխում. ԱՄՆ Պետդեպ

ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման նավթով լի ավտոցիստեռնները, որոնք պատկերված են ՌԴ պաշտպանության նախարարության լուսանկարների վրա, ուղևորվում են ոչ թե Թուրքիա, այլ Սիրիայի շրջաններ, հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը:
«Անկասկած, այդ լուսանկարները կեղծ չեն, սակայն որոշ դեպքերում դրանք նոր չեն … Ոչ մի կասկած չկա, որ պատկերված է ավտոցիստեռնների հերթը նավթի հավաքման կետերի մոտ: Այդ պատճառով էլ մենք դրանց վրա հարձակվում ենք»,- նրա խոսքերը մեջբերում է RIA Novosti-ն:

«Դա ավտոցիստեռնների հերթ է, որոնք նավթ են վերցնում, ապա տեղափոխում ողջ Սիրիայում: Ես դեռ չեմ տեսել սահմանային անցումներ ավտոցիստեռններով, չեմ կարծում, թե նման լուսանկարներ կան»,- ասել է Պետդեպի ներկայացուցիչը:

Մինչ այդ, ԱՄՆ Պետդեպի միջազգային էներգետիկայի հարցով հատուկ ներկայացուցիչ ու կոոդինատոր Ամոս Հոքստեյնը հայտարարել է, որ թուրք-սիրիական սահմանով ԴԱԻՇի վերահսկողության տակ գտնվող շրջաններից անցնում են նավթի շատ քիչ ծավալներ:

Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ ՊՆ-ն հրապարակել էր ապացույցներ, որտեղ նշվում է, թե ԴԱԻՇ-ին ենթակա տարածքներով նավթ է ուղարկվում դեպի Թուրքիա: ՌԴ պաշտպանության նախարարությունը մեղադրել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ու նրա ընտանիքի անդամներին ԴԱԻՇ-ից նավթ գնելու մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս