ԼՂ հակամարտության կարգավորումը պետք է սկսվի հայկական զորքերը դուրս բերելով. Ադրբեջանի ԱԳՆ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը պետք է սկսվի հայկական զորքերը դուրս բերելով Ադրբեջանի օկուպացված տարածքներից, ինչպես դա պահանջում է ՄԱԿ-ի ԱԽ-ն: Ինչպես հայտնում է Trend-ը, այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Բելգրադում անցկացվող ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստում:

Նա նշել է, որ վերջերս ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի արած հայտարարությունը, որը հավանության էր արժանացել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից, կարող է ներգրավվել հակամարտության կարգավորման հարցում:

Մամեդյարովի խոսքով՝ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի վերջին նիստի ժամանակվանից ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ոչ մի առաջընթաց չի գրանցվել:

Տեսանյութեր

Լրահոս