Բաժիններ՝

«Ռեալ Սոլթ-Լեյքը» նորից հայտարարել է Մովսիսյանի նկատմամբ հետաքրքրության մասին

Ամերիկյան MLS-ի «Ռեալ Սոլթ-Լեյք» ակումբը նորից հայտարարել է «Սպարտակի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի նկատմամբ հետաքրքրության մասին: Այդ մասին հաղորդել է ակումբի գլխավոր մենեջեր Քրեյգ Վեյբելը: 28-ամյա ֆուտբոլիստը պաշտպանել է «Ռեալ Սոլթ-Լեյքի» գույները 2007-2009թթ.:

«Մենք որոշակի բանակցություններ ունեցել ենք` կապված Յուրայի «Ռեալ Սոլթ-Լեյք» տեղափոխվելու հետ: Մենք հույս ունենք, որ համաձայնության կհասնենք, բայց դեռ շատ վաղ է եզրահանգումներ անելու համար: Մենք պետք է շատ ուշադիր և զգույշ լինենք»,- Վեյբելի խոսքերն է ցիտում ESPN-ը:

Ոչ պաշտոնական տվյալներով՝ Մովսիսյանի գործող պայմանագրի ժամկետը «Սպարտակի» հետ լրանում է 2019թ. ամռանը: Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը Ռուսաստանի առաջնությունում անցկացրել է 10 հանդիպում և դարձել է 3 գոլի հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս