Բաժիններ՝

Foreign Policy-ն Պուտինին դասել է «Գլոբալ մտածողների» թվին

Ամերիկյան Foreign Policy ամսագիրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Սիրիայում օպերացիայի համար ներառել է անցնող տարվա «Գլոբալ մտածողների» թվին:

Պուտինը հայտնվել է «Մարդիկ, ովքեր որոշում են կայացնում» կատեգորիայում, հայտնում է RIA Novosti-ն: Միաժամանակ, խմբագրության ընտրության բացատրությունը ներկայացված է քննադատական եղանակով՝ ռուս նախագահը ներառվել է ցուցակում «խաղաղարարի դերի համար, ով ռումբեր է նետում»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրավերով սկսել է կետային հարվածներ հասցնել ԴԱԻՇ-ի ու «Ջեբխատ ան-Նուսրայի» դիրքերին:

Լրագրողը Սիրիայում ՌԴ օպերացիայի «արդյունք» է անվանում Բաշար Ասադի դիրքի ամրապնդումն ու Ռուսաստանի դերի ամրապնդումը՝ որպես «չափազանց կարևոր՝ ցանկացած խաղաղ գործընթացի համար»: Դրա հետ միասին, նշվում է, որ այդ ոլորտում իր գործողություններով Պուտինն «առաջ է անցել Ամերիկայից»:

Ամսագիրը հիշեցնում է, որ Ռուսաստանը հայտարարում է ԴԱԻՇ-ի դիրքերը ռմբակոծելու մասին այն դեպքում, երբ ԱՄՆ-ը հայտարարում է, որ ռուսական ավիացիան հարվածներ է հասցնում սիրիական ընդդիմությանը:

Պուտինից բացի՝ «Մարդիկ, ովքեր որոշում են կայացնում» կատեգորիայում հայտնվել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ( «փախստականների նկատմամբ ապաշնորհ քաղաքականության համար»), Իրանի ատոմային գործակալության ղեկավար Աքբար Սալեհին ու ԱՄՆ էներգետիկայի նախարար Էռնեստ Մոնիսը («Գիտությունը գիտության հետ պայքարի համար»):
Ամսագիրը ունի ևս 8 կատեգորիա, որոնք վերաբերում են ամենատարբեր ոլորտների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս