Բաժիններ՝

Ալիևն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիին, հայտնում է haqqin.az-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի նախագահի կայքին:

Հանդիպմանը Ալիևը նշել է, որ գոհ է երկու երկրների քաղաքական, տնտեսական ու էներգետիկ ոլորտներում զարգացող հարաբերություններից:

Ալիևը կարևորել է Վրաստանի պաշտպանության նախարարի այցը՝ երկու երկրների միջև պաշտպանության ոլորտում համագործակցության տեսակետից:
Խիդաշելին վստահություն է հայտնել, որ իր այցը Ադրբեջան կնպաստի երկու երկրների միջև համագործակցության ընդլայնմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս