Բաժիններ՝

Ստամբուլի իշխանությունները պարզում են մետրոյի կայարանի մոտ տեղի ունեցած պայթյունի պատճառը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ստամբուլի մետրոյի հարևանությամբ պայթել է ինքնաշեն պայթուցիկ սարք: Այս մասին տեղեկացրել էր Ստամբուլի եվրոպական մասում տեղակայված Բայրամփաշա ադմինիստրատիվ շրջանի ղեկավար Աթիլլա Այդիները:
Վերջինս տեղի հեռուստալիքին հայտնել է, որ երեկոյան որոտացած պայթյունի հետևանքով 5 մարդ վիրավորվել է:
Մինչ այդ, Ստամբուլի նահանգապետը հայտնել է Anadolu-ին, որ պայթյունի պատճառները դեռ ճշտվում են: Նահանգապետի խոսքով՝ դեպքի հետևանքով մահացել է 1 մարդ, մի քանիսը վիրավորվել են:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մետրոյում գնացքների երթևեկությունը կասեցվել է «Բայրամփաշա» կայարանում տեղի ունեցած պայթյունի պատճառով:

Թուրքական Haberturk TV-ն հայտնել էր, որ կայարանում, հավանաբար, տեղի է ունեցել տրանսֆորմատորի պայթյուն:

Մեկ այլ թուրքական հեռուստաալիք՝ NTV –ն, հայտնել էր, թե անցումի մոտ կարող էր ռումբ պայթել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս