«Նիկոլ Փաշինյան, սկսել է, արի՛, սպասում ենք». Ժիրայր Սէֆիլյան

«Ահա և վերջ, այսօր սկսում ենք, երկար ժամանակ մեր ժողովուդրը սպասում էր այս օրվան»,- քիչ առաջ Ազատության հրապարակում այս մասին հայտարարեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի շտաբի պետ Ժիրայր Սէֆիլյանը:

Նա հայտրարեց, որ առաջիկա մի քանի օրերին ոչ ոք այստեղից չի հեռանալու, ավելանում են ոչ միայն այս հրապարակում, այլև՝ որտեղ ուզեն:

«Բոլորն այստե՛ղ, մա՛հ ռեժիմին: Դուք վսատհում եք մեզ, մենք ծառայում ենք ձեզ: Առաջիկա ժամերին խնդրում ենք ուշադիր ենթարկվենք այս խոսափոխից՝ ինչ հնչում է: Այս խոսափողը տանելու ենք ուր ուզենք այս քաղաքում: Հեղափոխությունը սկսվել է, Նիկոլ Փաշինյան, սկսել է, արի՛, սպասում ենք: Մի քանի րոպեից մենք դուրս են գալու փողոց: Եթե պետք լինի, ժամեր անոթի կարող ենք մնալ, պետք լինի, օրերով էլ սոված կմնանք, մեզ փող պետք չէ, մենք իրարով կսնվենք: Առաջիկա րոպեներին մենք մեր գործը սկսելու ենք: Մենք գալիս ենք իշխանության նաև պատժելու այդ մարդկանց, մենք մարտի մեկի արյունը չենք մոռացել, դեկտեմբերի 1-ը պետք է դառնա մարտի 2, երկար սպասված մարտի 2: Ոստիկաններ, այս պահից մի ենթարկվեք նրանց սադրիչ հրահանգներին, րոպեներ կամ ժամեր անց՝ դուք մեզ եք ենթարկվելու»,- հայտարարեց Ժիրայր Սէֆիլյանը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ազատության հրապարակում արդեն մեկնարկել է Սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հանրահավաքը, որը նախատեսված է անել շուրջօրյա ռեժիմով: Հիշեցնենք, որ ճակատը նախատեսել է մինչև դեկտեմբերի 6-ը՝ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն իրականացնեն իշխանափոխություն ու տապալեն հանրաքվեն:

 

 

Տեսանյութեր

Լրահոս