Հրդեհից ստացած ծանր վնասվածքներից մահացել է հայ կուսակցական գործիչը. arevelk.am
Շաբաթներ առաջ դժբախտ դեպք էր տեղի ունեցել Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության Հունաստանի վարիչ մարմնի անդամ Հակոբ Բեքարյանի ընտանիքում:
Աթենքում հրդեհվել էր կուսակցական հայտնի գործչի տունը, ինչի հետևանքով նրա երիտասարդ դուստրը` Նաիրի-Մարիա Բեքարյանը մահացել էր, իսկ Հակոբ Բեքարյանը գտնվում էր ծանր վիճակում:
«Արեւելքին» հայտնի դարձավ, որ հիվանդանոցում այսօր մահացել է նաև Հակոբ Բեքարյանը: