Չարենցի փողոցում վթար է տեղի ունեցել. կա զոհ
Նոյեմբերի 29-ին, ժամը 20.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Չարենցի փողոցում՝ Վ.Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Toyota Land Cruiser» մակնիշի 560 OZ 61 պ/հ (վարորդ՝ Հ. Ու.) և 5-րդ դասի «BMW» մակնիշի 88 CO 886 պ/հ (վարորդ՝ Ա. Հ.) ավտոմեքենաները, «BMW»-ի ուղևորն արգելափակված է, իսկ վարորդը, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և տեղափոխվել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
«Toyota Land Cruiser»-ի վարորդը և ուղևոր` 1961 թ. ծնված Մ. Ա.-ը տեղափոխվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, իսկ ուղևոր` 2012 թ. ծնված Մ. Ու.-ը «Սրբ. Աստվածամայր» ԲԿ. տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար, իսկ Մ. Ու.-ինը` ծանր:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 1999 թ. ծնված Ա. Գ.-ը, ով տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ մահացել է:
Հրշեջ-փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ: