Բաժիններ՝

Գայլի Ժանիք. հաջողություն գրավող հզոր թալիսման

Հին ժամանակներից հզոր թալիսման են համարվել կենդանիների ատամներից պատրաստված զարդերը: Մեր նախնիները օգտվել են դրանից` թշնամիներից պաշտպանվելու համար, իսկ շամանները այդպիսով հեռու են վանել չար ուժերին և դեպի իրենց են գրավել ոգիների համակրանքը: Մինչև հիմա ամենաուժեղ թալիսմաններից մեկն է համարվում Գայլի Ժանիքը:

Գայլի Ժանիքների ուժը

Վաղուց ի վեր գալը վտանգավոր, խորամանկ և շատ խելացի կենդանի է եղել: Նրա հովանավորությունն են փնտրել առաջնորդներն արշավանքների ժամանակ, դժվարին և կենսական կարևոր իրավիճակներում օգնության համար նրան են դիմել մոգերը: Չէ որ հայտնի է, որ բռնելով զոհին, գայլը երբեք նրան բաց չի թողնում: Դրա համար էլ գայլի ատամն օգնում է բռնել հաջողությունը և պահել ձեռքերում:

Գայլի ատամից պատրաստված այդպիսի թալիսմանով Դուք երբեք բաց չեք թողնի հաջողության հասնելու շանսը: Գայլի Ժանիք թալիսմանը կօգնի բոլոր ձեռնարկումներում և Ձեզ հետ միասին կլուծի ամենադժվարին կենսական խնդիրները: Այդպիսի զարդը իր տիրոջն օժտում է անկոտրում կամքով և ինքնավստահությամբ: Մեկ անգամ ձեռք բերելով Գայլի Ժանիք, Դուք արդեն երբեք չեք փախչի դժվարություններից և անհաջողություններից. այսպիսի ուժեղ կենդանու հովանավորությունը թույլ չի տա շեղվել ընտրված ճանապարհից:

Այս թալիսմանը հարմար է ինչպես տղամարդկան, այնպես էլ կանանց համար: Տղամարդուն այն կօգնի դառնալ իսկական առաջատար յուրաքանչյուր ձեռնարկման մեջ: Իսկ կնոջը այն կօգնի ձեռք բերել իր ընտրյալի հավատարմությունը և բացահայտել իր հմայչությունը հակառակ սեռի առջև: Գայլի Ժանիքը կօգնի դառնալ առաջինը այնտեղ, որտեղ Դուք ամենաշատն եք ցանկանում:

Գայլի ժանիքը հուռութք է յուրաքանչյուր դժբախտությունից

Վաղուց ի վեր հեքիմները գայլի ատամներով վախեցնում էին չար ոգիներին: Մայրերը օգտագործում էին նման թալիսմանները, որպեսզի պաշտպանեն կրծքի երեխաներին վատ ազդեցությունից և մեծացնեն նրանց որպես հավատարիմ դուստրեր և խիզախ որդիներ: Հղի կանայք կրում էին գայլի ատամները, որպեսզի երեխան պինդ ծնվեր և շուտ ոտքի կանգներ:
Մեր օրերում Գալի Ժանիք թալիսմանը կպաշտպանի յուրաքանչյուր դժբախտությունից:

Հաջողության ճանապարհին Այն կօգնի անցնել բոլոր խոչնդոտների վրայով և չնկատել դժվարությունները: Ձեռք բերեք այն և Դուք առողջության հետ կապված ոչ մի պրոբլեմ չեք ունենա: Թալիսմանը դրականորեն է ազդում տեսողության սրության և իմունային համակարգի ամրության վրա: Բացի այդ, նա պաշտպանում է անվստահությունից և չար լեզուներից, որոնք ընդունակ են շեղել ճանապարհից` էներգետիկ օգնությունից զրկված մարդկանց:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս