Երբ պարտվում ես այս կերպ, ասելու առանձնապես ոչինչ չկա. Ռաֆայել Բենիտես
«Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը մեկնաբանել է «Բարսելոնայի» դեմ խաղի արդյունքը:
«Յուրաքանչյուր պարտություն հիվանդագին է ընդունվում: Հիմա պետք է աշխատել ամեն ինչ ուղղելու համար: Հիմա ինձ անհանգստացնում է միայն այն, թե ինչպես վերականգնել թիմը էմոցիոնալ տեսակետից:
Մեզ դիմակայում էր ուժեղ մրցակից և մենք վճարեցինք մեր սխալների ահամր և յուրաքանչյուր սխալից հետո հավաքվելն ավելի դժվար էր դառնում:
Երբ պարտվում ես այս կերպ, առանձնապես ասելու բան չկա: Թիմը չկարողացավ ոչինչ ցուցադրել: Հիմա մեզ պետք է ուշքի գալ:
Ես միշտ ընտրում եմ մեկնարկային լավագույն կազմը, խաղացողների այն խմբից, որը ես ունեմ: Եթե ինչ-որ բան չի ստացվում, մենք բոլորս պետք է պատասխանատվություն կրենք:
Հիմա ժամանակը չէ ինչ-որ մեկի անհատական խաղը քննարկելու համար: Հիմա մենք պետք է հավաքվենք և նախապատրաստվենք հաջորդ խաղին»,- ասել է Ռաֆայել Բենիտեսը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը