«Կախվելու պահին վրա են հասել մայրն ու հղի կինը, սակայն չեն հասցրել փրկել. խեղդամահ է եղել». պատմում է Գուսանա գյուղի գյուղապետը. aravot.am
Երեկ Շիրակի մարզի Գուսանա գյուղում ինքնասպան է եղել 1984 թվականին ծնված Վոլոդյա Արարատի Հովհաննիսյանը, որը պայմանագրային զինծառայող էր ՌԴ սահմանապահ զորքերում: Նա կախվել է իրենց տանը կից ավտոտնակի առաստաղի էլեկտրական մալուխի միջոցով: Գուսանա գյուղի գյուղապետ Վասակ Ղազարյանը Aravot.am-ին տեղեկացրել է, որ երիտասարդն ամուսնացած է, կինը հղի է, 3-4 ամիս հետո երեխան ծնվելու է:
Գյուղապետն ասել է, որ Վոլոդյան շատ կիրթ ընտանիքի զավակ է, գյուղում շատ հարգված մարդիկ են, սակայն սոցիալապես ապահովված չեն:
«Շատ լավ երեխա էր, շատ կիրթ, բայց մեծ պարտքեր ուներ, այդպես եմ իմացել: Նույնիսկ պարտատերերը եկել ու իրենց անասուններից սկսած տարել են, հողերն էին ծախել: Քույր ունի, որն ամուսնացած է, եղբայրը նույնպես զինվորական է, ամուսնացած չէ: Բոլորս ապշած ենք, ո՞վ կսպասեր, ինքն էլ բարձր աշխատավարձ էր ստանում: Ինքնասպանություն է գործել իրենց տան նկուղում, նույն րոպեին մայրն ու կինն են ներս մտել, մինչեւ ճչացել են, հարեւանները հասել են, խեղդամահ է եղել:
Հիմա մոլորվել ենք, թե ո՞նց հուղարկավորենք, շատ վատ վիճակ է, տեսնենք ո՞նց ենք գումար հավաքելու, ընկած ենք դռնեդուռ, տեսնենք ի՞նչ կանենք: Ես մարզպետին էլ եմ տեղյակ պահել, ռուսական սահմանապահ զորքերի հրամանատարությունից հենց այս պահին գյուղ են եկել, տեսնենք ինչո՞վ կօգնեն»,- ասել է գյուղապետը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: