«Ես հավատաքննիչ չեմ». Աղվան Վարդանյան

«Իմ նպատակը հաշվելը չի, ես հավատաքննիչ չեմ, որ հաշվեմ՝ մարդիկ «այո» են ասելո՞ւ, թե՞ «ոչ»»,- այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց «այո»-ի ՀՅԴ շտաբի համակարգող, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Նա նշեց, որ նախորդ շաբաթ-կիրակի ունեցել են 11 հանդիպումներ, ներկայացրել են կատարած աշխատանքը, մարդիկ հրաշալի հասկանում են, բազմաթիվ հարցեր են տալիս, դաշնակցականները պատասխանում, պազաբանում են: Ըստ Ա.Վարդյանյանի՝ ամենավատ ծառայությունը «ոչ»-ի կողմնակիցների հայտարարությունն է, որ մեկ է, անցկացնելու են նախագիծը, ոչինչ չեք կարող անել. «Մեր նպատակը հակառակն է՝ ակտիվացնել քաղաքացիներին»: Ա.Վարդանյանը տեղեկացրեց, որ այցելելու են Սյունիք, կլինեն նաև այլ մարզերում, Երևանում ավելի ինտենսիվ կքարոզեն եկող շաբաթ:

«Սա որակական, արմատական փոփոխությունների հնարավորություն է: «Ոչ»-ը երկարացնելու է այս իրավիճակը, «այո»-ն շանս է որակական փոփոխությունների: Սա մեր խորին համոզումն է»,- ասաց Ա.Վարդանյանը՝ շեշտելով, որ ՀՅԴ-ն էապես տաբերվում է մյուս քաղաքական ուժերից:

Ըստ նրա՝ այսօրվա գործող Սահմանադրությունը իբրև փոփոխություն նախաձեռնել էր ՀՀ նախագահն ու ԱԺ մեծամասնությունը, և այլլ տարբերակ Սահմանադրության փոփոխության չկա և հասարակությունը մեխանիզմ չունի դա անելու, մինչդեռ նոր Սահմանադրությունը դրա հնարավորությունը տալիս է քաղաքացիներին, որ իրենք նախաձեռնեն ոչ միայն օրենքներ, այլև սահմանադրական փոփոխություններ: Ա.Վարդանյանը նկատեց, թե ՀՀԿ-ն ինքը ի սկզբանե չէր մտածում սահմանադրական փոփոխությունների մասին, միայն ականները վերացնելու և թերությունները շտկելու մասին էր խոսքը, բայց անցած տարի գարնանը եկան այն համոզման, որ այս տարբերակն է հնարավոր:

Տեսանյութեր

Լրահոս