«Իշխանափոխությունը ռեալ է». Զարուհի Փոստանջյան

Հաջորդ տարի աշխատավարձերն ու թոշակները չեն բարձրանալու, իսկ գները բարձրանալու են և արտագաղթ է տեղի ունենալու, և այս պայմաններում ընտրությունների անցկացումը, որոնց անունը դրել են սահմանադրական հանրաքվե, ՀՀ-ն գցում է առավել ցնցումային իրավիճակի մեջ և ՀՀ քաղաքացիներին ոչինչ չի մնում, քան ընդվզել և գնալ արտահերթ լուծումների: Այսօր ԱԺ-ում բրիֆինգների ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:

Ըստ նրա՝ քաղաքական ուժերը բազմիցս են հայտարարել, որ գնում են իշխանափոխության և դա իրականություն չի դարձել, բայց, հաշվի առնելով բոլոր փաստերը, որ գալիս է ճգնաժամային իրավիճակ և քաղաքացին դուրս է գալիս նույնիսկ ինքն իրեն վերահսկելուց, իշխանափոխությունը հնարավոր է: Դրա համար, ըստ Զ.Փոստանջյանի, նախադրյալներն առկա են, դեկտեմբերի 1-ից սկսելու են անհնազանդության գործողությունների մի շարք.

«Անհնազանդության գործողությունները տարբեր են, մոտեցումները իրականացման տարբեր են, գործում է «ոչ»-ի երկու շտաբ և մեր խնդիրն է ոչ միայն տապալել այս կեղծ բարեփոխումներ կոչվածը, այլ գնալ նրան, որ ՀՀ-ում տեղի ունենան արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ, գործի ժամանակավոր ԱԺ և կառավարոթյուն, օրենսդրդական փոփոխություններ լինեն, որ բացառեն այս տիպի խորհդարանական ներկայությունը և ընտրությունների կեղծիքը: Իշխանափոխությունը ռեալ է, այս համակարգն ինքը հնարավորություն չի ստեղծում քաղաքացիներին, որ նրանք կարողանան ապրել: Ապրելու նվազագույն խնդիրները լուծված չեն: Համակարգը բավականին խոցելի վիճակի մեջ է, ռեալ եմ համարում ամեն ինչ: Քաղաքացիները ոչ թե միտինգների միջոցով պետք է հասնեն փոփոխության, այլ յուրաքանչյուր քաղաքացի պետք է ինքը դառնա առաջնորդ»:

Տեսանյութեր

Լրահոս