«ՀՅԴ-ն ընդդիմություն է և վճռական «այո»-ի ու խորհրդարանական կառավարման կողմնակից»

Այսօր ԱԺ նիստում հայտարարությունների ժամին ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, որ թևակոխել ենք սահմանադրական փոփոխությունների եզրափակիչ փուլ և կարևորեց բովանդակային քննարկումը:

«Այս ամբողջ ընթացքում վերաբերմունքը անթույլատրելի է: Սահմանադրությունը խաղի կանոններ են, որոնցով ապրելու են առաջին տասնամյակում բոլորը՝ և՛ ոչ, և՛ այո ասողները»,- ասաց Ա.Վարդանյանը:

Նա հայտարարեց, որ ՀՅԴ-ն ընդդիմություն է և վճռական «այո»-ի ու խորհրդարանական կառավարման կողմնակից: Ըստ Ա.Վարդանյանի՝ երկրում դրական փոփոխություն հնարավոր է բացառապես համակարգային փոփոխության ճանապարհով:

Տեսանյութեր

Լրահոս