Բաժիններ՝

2016թ. Ամանորյա տոնածառի ձևավորման լավագույն գաղափարները

Հնարավոր չէ պատկերացնել ամանորյա տոներն առանց վառ գույներով զարդարված տոնածառի:

Ինչպե՞ս հետաքրքիր և յուրահատուկ կերպով զարդարել 2016թ. Ամանորյա տոնածառը:
Տոնական մթնոլորտ ստանալու համար պետք է օգտագործել փայլուն առարկաներ, շողշողուն լույսեր և շղթաներ (гирлянда):

Զարդարանքները պետք է լինեն վառ և գրավիչ: 2016թ. փշատերև թագուհին պետք է փայլի և շողշողա որքան հնարավոր է ավելի պայծառ: Բայց դա չի նշանակում, որ կարել է տոնածառը զարդարել ծիածանի բոլոր գույներով: tonatsar2_640x355

2016թ.-ը Հրե Կապիկի տարի է, այդ պատճառով էլ տոնածառի վրա պետք է գերակշռեն այս նշանի սիրելի գույները` կարմիրը, նարնջագույնը, դարչնագույնը և դեղինը: Եվ կարևոր է չմոռանալ գույների ներդաշնակության մասին: Երանգների համակցությունների լավագույն տարբերակներն են.

1. Կարմիրը և դեղինը:

2. Դարչնագույնը և ոսկեգույնը:

3. Կանաչը, դեղինը և կարմիրը:

4. Կարմիրը և սպիտակը: karmir spitak_640x355

Տոնածառը կարող եք զարդարել ավանդական տարբերակներով` կլոր խաղալիքներով, շղթաներով, լույսերով: Բայց եթե ցանկանում եք յուրահատկություն հաղորդել Ձեր փշատերև գեղեցկուհուն, կարող եք այն զարդարել տոնական թխվածքաբլիթներով, սոճու կոներով, փաթիլներով և ձնեմարդերով: txvatsq_640x355 shishka_640x355 patil_640x355 dznemard_640x355

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս