Բաժիններ՝

Ինչպես ազատվել հարբուխից 1 րոպեում

Դրսում դեռևս աշուն է և շարունակվում է հարբուխի սեզոնը: Հարբուխից ազատվելու համար գոյություն ունեն մի քանի արդյունավետ մեթոդներ, որոնք շատ արագ օգնում են:

Ձեզ ենք ներկայացնում այս հրահանգը, որպեսզի թեթևացնք Ձեր կյանքը:

Եվ այսպես, երեսի վրա կան 4 կետեր, որոնք հերթով մերսելով Դուք կարող եք լուծել Ձեր պրոբլեմը:

Կետ 1

1. Սեղմումը, որի մասին խոսում ենք, նուրբ է և կատարվում է մատների ծայրերով:

2. Կատարեք պտտաձև շարժումներ:

3. Դուք չպետք է ցավ զգաք:

4. Մեկ ցիկլը երեք պտույտ է:

5. Առաջին կետը գտնվում է քթանցքերի ներքևի մասում:

6. Մերսեք քթանցքերը մատների պտտաձև շարժումներով:

7. Շարժումը կրկնեք 10 անգամ:

8. Համոզվեք, որ այդ ժամանակ չեք սեղմում քթի կռճիկը: Պետք է սեղմել միայն քթանցքերի նեքևի մասը:

Կետ 2

1. Այն գտնվում է աչքերի անկյուններից քիչ ներքև, այնտեղ, որտեղ արցունք է հայտնվում:

2. Կրկնեք պտտաձև նուրբ շարժումը 10 անգամ:

3. Կենտրոնացեք ստացած զգացողությունների վրա:

Կետ 3

1. Այն գտնվում է ականջի բլթակի ետևի մասում` կռճիկից քիչ ներքև:

2. Սեղմեք այն և բաց թողեք և այդպես 10 անգամ: Կռճիկը սեղմել պետք չէ:

3. Կատարեք դա փափուկ, թեթև շարժումներով:

Կետ 4

1. Վերջին կետը դա հենց ականջի բլթակն է:

2. Թեթև մերսեք այն:

3. Կատարեք 10 սեղմում:

Նրանից հետո, երբ Դուք կանցնեք բոլոր կետերի վրայով 3-ական անգամ, կզգաք հարբուխի անհապաղ թուլացում: Առավելագույն արդյունք ստանալու համար կրկնեք այն 10 րոպե հետո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս