Կազմակերպված հանցավորության Քիմ Քարդաշյանը. հանցագործ աշխարհի կնքամայրերեը
Անծանոթ կանանց հետ Ձեզ ավելի լավ է զգույշ և կանոնավոր պահեք: Հնարավոր է, որ սեքսուալ աղջկա կամ հասարակ տնային տնտեսուհու կերպարանքի տակ թաքնված լինի մաֆիայի ամենաանսիրտ պարագլուխը:
Ձեզ ենք ներկայացնում ժամանակակից հանցագործ աշխարհի ամենահայտնի կնքամայրերին:
1. Կլաուդիա Օչոա Ֆելիքս
Կլաուդիա Օչոա Ֆելիքսը որոշակի չրջանակներում հայտնի է որպես «կազմակերպված հանցավորության Քիմ Քարդաշյան»: Այդպիսի մականուն նա ստացել է իր սեքսուալ արտաքինի համար: Այս աղջիկը հանդիսանում է մեքսիկական Los Ántrax ավազակախմբի պարագլուխը, որի հաշվին գրանցված են բազմաթիվ ծանր հանցագործություններ, ներառյալ պատվիրված սպանություններ: Շնորհիվ իր խելքի և թիկնապահների բանակի, Կլաուդիան մինչ օրս մնում է անորսալի:
2. Աննա Գրիստինա
Մի քանի տարի առաջ թերթերը ողողված էին «Վերին Իսթ-Էնդի Մադամի» մասին նյութերով: Հանցագործ շրջանակներում «Մադամ» բառով ընդունված է անվանել հասարակաց տների տիրուհիներին: Աննա Գրիստինան բացի կավատությունից, զբաղվում է նաև մարդկանց առևտրով: Սակայն պաշտոնապես այս «Մադամի» մեղքը ապացուցել չի ստացվել:
3. Ռաֆայելա Դալտերիո
Պարզվում է, որ նեապոլիտանական մաֆիայում կան ոչ միայն կնքահայրեր, այլ նաև կնքամայրեր: Ռաֆայելա Դալտերիոն գլխավորում է ամենահին մաֆիոզ խմբավորումներից մեկը` Կամորրան: 3 տարի առաջ Ռաֆայելան ձերբակալվել է և «Մեծ Փիսիկի» (այդպես են անվանում Ռաֆայելային) տան խոզարկույաթն ժամանակ հայտանբերվել է 10 մլն դոլար: Ռաֆայելա Դալտերիոյի ավազակախումբը վերջին 30 տարիների ընթացքում կատարել է 4 հազար սպանություն:
4. Ջուդի Մորան
Անշառ տեսքով թոշակառու այս կինը հանդիսանում է ավստրալական Մորանների հայտնի կլանի պարագլուխը: Սա Ավստրալիայում թմրաբիզնեսով զբաղվով ամենաազդեցիկ խմբավորումն է: Ջուդին ձերբակալվել է 2009թ. և դատապարտվել է 26 տարվա ազատազրկման:
5. Սանդրա Ավիլա Բելտրան
Մեքսիկական թմրակարտելի պարագլուխը հայտնի է «Խաղաղօվկիանոսյան թագուհի» մականունով: Սանդրա Բելտրանը հռչակ է ձեռք բերել որպես չափազանց խելացի և խորամանկ հանցագործ, ով ոչ մի հանցանշան չի թողնում: 2 անգամ ամուսանցած է եղել և 2 անգամ էլ պաշտոնաթող ոստիկանների հետ: Սանդրային հաջողվել է ձերբակալել 2007թ.-ին:
6. Մարիա Լիչչարդի
Մարի Լիչչարդին նույնպես նեապոլիտանական մաֆիայի կնքամայրերից է: «Հռչակվել է» նրանով, որ իր ավազակախմբի համար եկամուտի նոր աղբյուրներ է գտել` մարդկանց առևտուր և սեքս-ծառայությունների մատուցում: Մարիա Լիչչարդիին հաջողվել է ձերբակալել 2001թ.-ին և նա այն ժամանակվանից գտնվում է ճաղերից այն կողմ:
7. Մարիա Լեոն
Մարիա Լեոնի հանցագործ կյանքը շատ վառ և հագեցած է եղել: Նրա ավազակախմբի պարագլուխ լինելուն չեն խանգարել նույնիսկ իր 13 երեխաները: Մարիայի խմբավորումը զբաղվել է ծանր հանցագործությունների ամբողջ սպեկտրով` մարդկանց առևտուր, թմրամիջոցների փոխադրում, պատվերով սպանություններ…
Այս ավազակախումբը երկար տարիներ սարսափ է տարածել Լոս Անջելեսի բնակիչների վրա: Բռնել Մարիա Լեոնին երկար ժամանակ չի հաջողվել: 2008թ. ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ սպանվում է Մարիա Լեոնի որդին, որի թաղման ժամանկ էլ վերջինս ձերբակալվում է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը