Բաժիններ՝

Պարզվել է Փարիզի երեք ահաբեկիչների քաղաքացիությունը

Ֆրանսիայում ոստիկանությունը պարզել է Փարիզի ահաբեկչության 8 հեղինակներից 3-ի ինքնությունը, հայտնում է BFM հեռուստաալիքը:

Մատնահետքերը ցույց են տվել, որ հարձակվողներից մեկը Ֆրանսիայի քաղաքացի է, նրա անունը դեռ չի հաղորդվում:

Նախնական տեղեկությունների համաձայն՝ ահաբեկիչներից 2-ը Սիրիայի ու Եգիպտոսի քաղաքացիներ են:

«Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի հարևանությամբ պայթյուններ իրականացրած ահաբեկիչների աճյունների մոտ հայտնաբերվել են Սիրիայի ու Եգիպտոսի անձնագրեր:
Դեռ հայտնի չէ՝ արդյոք նրանց են պատկանել այդ անձնագրերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս