Բաժիններ՝

Մադրիդը դատարանում վիճարկել է Կատալոնիայի անկախության մասին բանաձևը

Իսպանիայի կառավարությունը բողոք է ներկայացրել երկրի Սահմանադրական դատարան, որտեղ վիճարկել է Կատալոնիայի անկախության բանաձևը, հայտնում է Reuters-ը:

«Դա ոչ միայն խորհրդարանի որոշման նկատմամբ ռեակցիա է, այլև ողջ երկրի պաշտպանությունը»,- հայցը մեկնաբանել է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը:

Ավելի վաղ Կատալոնիայի խորհրդարանը բանաձև էր ընդունել, որը մեկնարկ է տվել ստեղծել «անկախ Կատալոնիա պետություն հանրապետության տեսքով»:

Անկախ հանրապետությունը նախատեսվում է ձևավորել 18 ամսում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս