«Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն ընդունվեց
Այսօր ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց ՀՀ ընտրական օրենսգրքում և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին փաթեթը: Դրան կողմ քվերակեց 74, դեմ՝ 13, ձեռնպահ՝ 18 պատգամավոր:
ՀՀԿ-ական պատգամավորների հեղինակած այս փոփոխություններով սահմանադրական հանրաքվեի ժամանակ թույլատրվում է քվեարկել նույնականացման քարտերով: Քաղաքական մեծամասնությունը մերժեց վերահսկողության մեխանիզմ սահմանել մատերը թանաքոտելու եղանակը և որոշվեց միայն նույնականացման քարտերով քվեարկող քաղաքացիների անվան դիմաց նշում անել:



